Դասախոսական կազմի համալրման մրցույթ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ «ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ» և «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ» առարկաների դասախոսական կազմի համալրման նպատակով:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ՝ հիշյալ առարկաները դասավանդվում են մագիս­տրո­սա­կան կրթական ծրագրերում, համալսարանում մագիստրատուրայի դասերը իրականացվում են երեկոյան ժամերին՝ ժամը 18։00-ից 21։00:

Համալսարանի նպատակն է ներգրավել բարձրորակ դասախոսական կազմ` նրանց տրամադրելով շարունակական կատարելագործման հնարավորություններ և բարենպաստ աշխատանքային միջավայր:

Պարտականություններ՝

  • առարկայական պլանով նախատեսված թեմաների դասավանդում,
  • դասախոսությունների, գործնական և լաբորատոր պարապմունքների, սեմինարների անցկացում,
  • մասնակցություն համալսարանական և արտասահմանյան գիտակազմակերպչական, գիտամեթոդական, փորձագիտական մարմինների աշխատանքներին,
  • խորհրդատվական գործունեություն։

Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝

  • Համապատասխան բարձրագույն կրթություն, գիտական աստիճան,
  • Դասավանդման/գիտահետազոտական աշխատանքներում փորձի առկայություն:

Դիմելու կարգը՝

Մեր թիմին միանալու համար կարող եք լուսանկարով ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը մինչև 2024 թ․ սեպտեմբերի 27-ը ուղարկել [email protected] էլհասցեին` Թեմա (Subject) բաժնում նշելով՝ ՀԱԱՀ ԴԱՍԱԽՈՍ-առարկայի անվանումը, օրինակ՝ ՀԱԱՀ ԴԱՍԱԽՈՍ- ԿԱՆԱՉ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ: