Դասախոսներն ու ուսանողները վերապատրաստվում են միասին

Ագրոնոմիական ֆակուլտետի Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոսները, «Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա» մասնագիտության 2-րդ եւ քոլեջի «Պաշտպանված գրունտի կենսատեխնոլագիա» մասնագիտության 2-րդ եւ 3-րդ կուրսերի ուսանողները մայիսի 16-17-ին մասնակցել են Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կազմակերպած «Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի շրջանակում իրականացվող «Ակվա¬պոնիկ եւ պոնիկ համակարգեր․ ներածություն» թեմայով վերապատրաստման դասընթացին։

Դասընթացի տեսական մասն անցկացվեց Ծաղկունք համայնքում: Դասընթացավարը՝ «ՕմնիՓոնիկս» ՀԿ պոնիկ համակարգերի գլխավոր փորձա¬գետ Մելինե Բիլբուլյանը ագրարայինցիներին ներկայացրեց ժամանակակից գյուղատնտեսության մեջ բույսերի անհող մշակության նոր տեխնոլոգիաների կիրառմանը ակվապոնիկ եւ պոնիկ եղանակներով:

Գործնական մասն անցկացվեց Դդմաշեն համայնքում գործող հիդրոպոնիկ ջերմատանը, որտեղ մշակվում են բարձրարժեք մշակաբույսեր: Ուսանողները մոտիկից ծանոթացան ակվապոնիկ՝ որպես բույսերի անհող մշակության էկոանվտանգ, եւ պոնիկ եղանակներով մշակաբույսերի աճեցման նորագույն տեխնոլոգիաներին, բազմաթիվ հարցեր հղելով դասընթացավարին:

Դասընթացի բոլոր մասնակիցների ցուցաբերած մեծ ակտիվության պայմաններում անգամ, առանձնացան քոլեջի Պաշտպանված գրունտի կենսատեխնոլոգիա մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները, որոնց համար դասընթացն առավել կարեւորություն ուներ ավարտական քննությունների հանձնման նախաշեմին:

Ուսանողները մեծ ոգեւորությամբ եւ պատրաստակամությամբ մասնակցեցին ջերմատան բերքահավաքի աշխատանքներին: Վերջում մասնակիցներին տրվեցին մասնակցության հավաստագրեր: