Մերոնք դրսում․ ՀԱԱՀ վեց ուսանողներ փորձուսուցում են անցնում Գերմանիայում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի  միջեւ գործող միջբուհական համաձայնագրի շրջանակում «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 2 մագիստրանտներ եւ ՀԱԱՀ-ի բակալավրիատի 4 ուսանողներ, հաղթահարելով համապատասխան մրցույթը, ապրիլ ամսվանից այդ համալսարանում անցկացնում են Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական գիտաարտադրական կիսամյակը։

Ագրարայինի հերթական խումբը Գերմանիայում կլինի մինչեւ սեպտեմբերի 30-ը։ Ավանդաբար, մերոնք բարձր են պահում Ագրարայինի պատիվը գործընկեր համալսարաններում։ Փորձուսուցումից հետո մեր ուսանողները հնարավորություն կունենան ընդունվելու Վայհենշտաֆանի համալսարանի մագիստրատուրա։

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի ՀԱԱՀ-ի թիմը շնորհավորում է մեր մագիստրանտներին եւ ծրագրի մասնակիցներին՝ մաղթելով դժվարությունները հաղթահարելու կամք եւ մեծ հաջողություններ ուսման մեջ։