«Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամի շահառու ուսանողները հանդիպել են պարոն Կակոսյանի հետ

Օրերս «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադարամի՝ կրթաթոշակառու ուսանողները Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդիպեցին Քեն Կակոսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը։ Հիշեցնենք՝ 2022 թ․ ստեղծված հիմնադրամը խրախուսում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերից բարձր առաջադիմությամբ եւ իրենց համայնքների ու երկրի զարգացմանն ուղղված տեսլական ու ծրագիր ունեցող ակտիվ, նախաձեռնող ուսանողների՝ ամբողջությամբ փոխհատուցելով նրանց ուսման վարձերը։ Կրթաթոշակային ծրագիրը վերաբերում է 3 բուհերի ուսանողներին՝ ՀԱԱՀ, ԵՊՀ եւ ՀԱՀ։

Միայն Ագրարայինից «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամից կրթաթոշակ է ստացել 44 ուսանող։

Հանդիպումը, ինչպես միշտ, անցավ փոխադարձ ջերմության, լիակատար փոխըմբռնման եւ ընդհանուր նպատակի իրականացման ճանապարհին կրթաթոշակային ծրագրի ընթացքից գոհունակության մթնոլորտում։ Կրթաթոշակառու ուսանողները առիթն օգտագործեցին տեղեկացնելու իրենց տրամադրված էական օժանդակության շնորհիվ համայնքների զարգացման ուղղությամբ կատարած աշխատանքների եւ հետաքրքիր ու համարձակ նոր գաղափարների մասին։ Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին պարոն Կակոսյանին եւ ընտանիքին՝ բարի կամքի, հայրենիքի շենացման, իրենց մասնագիտական ու քաղաքացիական կայացմանը նպաստելու համար։

ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, կրթաթոշակառու ուսանողների եւ համալսարանի ղեկավարության անունից շնորհակալություն հայտնելով Քեն Կակոսյանին, ի նշան երախտագիտության, նրան նվիրեց մեր համալսարանի «Սերունդ» գինին։

Պարոն Կակոսյանն ավելի վաղ հանդիպել եւ ծրագրի ընթացքն ու հետագա գործակցության հնարավորությունը քննարկել է նաեւ ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի հետ։