Փորձուսուցման հնարավորություն Մշակութային երթուղիների եվրոպական ինստիտուտում

Համաեվրոպական գործունեության շրջանակում Մշակութային երթուղիների եվրոպական ինստիտուտը և Եվրախորհրդի ծրագրի մշակութային երթուղիների տեխնիկական գործակալությունը հայտարարում է պրակտիկանտների ընդունելություն։

2022թ․-ի հայտադիմումներն արդեն ընդունվում են։

Պրակտիկան հնարավորություն է տալիս բացահայտելու և մանրամասն հետազոտելու եվրախորհրդի մշակութային երթուղիները, ավելի լավ հասկանալու սերտիֆիկացման գործընթացը, կառուցվածքը, առաքելությունները և ավելի լայն պատկերացում կազմելու եվրոպական մշակութային ժառանգության պաշտպանության աշխատանքների և բազմազանության խթանման մասին։

Մշակութային երթուղիների եվրոպական ինստիտուտում պրակտիկայի հնարավորությունը կառուցողական կրթական և պրոֆեսիոնալ փորձառություն է։

Դիմումների վերջնաժամկետն է՝

1․ Դեկտեմբերի 1, 2021թ․՝ 2022թ․-ի առաջին կիսամյակի ընթացքում տեղի ունեցող պրակտիկայի ընդունելության համար (հունվար-հունիս)

2․ Հունիսի 1, 2022թ․՝  2022թ․-ի երկրորդ կիսամյակի ընթացքում տեղի ունեցող պրակտիկայի ընդունելության համար (հուլիս-դեկտեմբեր)

Դիմումների գործընթացի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝ https://www.coe.int/en/web/cultural-routes/internships, ինչպես նաև ուղարկել նամակ մշակութային երթուղիների Եվրախորհրդի ծրագրի քարտուղարկությանը հետևյալ հասցեներով՝ [email protected]; cc: [email protected]