Հաշվի առնելով Կենսաբազմազանության տվյալների թվայնացման կարողությունների զարգացման դասընթացի հանդեպ մեծ հետաքրքրությունը եւ մի խումբ անձանց արձագանքը, որոնք չեն հասցրել գրանցվել նախապես հայտարարված ժամկետում, որոշում է կայացվել գրանցման ժամկետը երկարաձգել մինչեւ հոկտեմբերի 10-ը: Ըստ այդմ, դասընթացի մեկնարկը կտրվի ավելի ուշ՝ հոկտեմբերի 17-ին: Հիշեցնենք, որ կանցկացվեն 4 երկօրյա ուսուցողական դասընթացներ եւ 4 դաշտային հետազոտակա աշխատանքներ՝ ըստ համապատասխան ոլորտների (ակադեմիա, բիզնես, կառավարություն եւ քաղաքացիական հասարակություն):
- 27/09/2022
- 2022