Մեր երկրի բնակչության զգալի մասի ապահով կապի խորհրդանիշն է Վիվա -ՄՏՍ-ը, որը նաեւ խոշոր գործատու է: Իսկ դա նշանակում է երիտասարդների առջեւ ընկերության դռները միշտ բաց են պահում: Պետք է ընդամենը աշխատասեր լինել, նորը սովորելու կամք ունենա,լ մայրենիից բացի իմանալ նաեւ անգլերեն ու ռուսերեն եւ աշխատանքային առաջընթացը երաշխավորված է:
Այսօր՝ մայիսի 15-ին, ագրիթեքում հյուրընկալել էինք գլխամասային կառույցի՝ մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակիցներին, որոնք ներկայացրին Viva University մեկնարկող ծրագիրը, որով նախատեսվում է վճարովի փորձուսուցում երրորդ եւ չորրորդ կուրսեցիների համար՝ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում: Ավարտը կլինի սեպտեմբերին, երբ թեստային, հարցազրույցի փուլերը հաջողությամբ հաղթահարած ուսանողներն արդեն աշխատանքի առաջարկ կստանան:
Վիվա-ՄՏՍ-ը երաշխավորում է արժանապատիվ աշխատանք՝ գիտելիք, փափուկ հմտություններ ունեցող, թիմային գործունեությունը կարեւորող անհատների կարիերայի սանդուղքով կանոնավոր վերելք:
Եթե նույնիսկ ամեն ինչ ավարտվի ընդամենը փորձուսուցմամբ, երիտասարդները կազատվեն աշխատանքային փորձ չունեցողի «խարանից», որն իսկապես խոչընդոտ է դառնում աշխատաշուկայում: