Վերապատրաստման դասընթաց Վանաձորի եւ Սիսիանի մասնաճյուղերի համար

Մայիսի 14-ին և 15-ին ՀԱԱՀ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի դասախոս Գագիկ Կիրակոսյանը «Ուսուցման ինտերակտիվ մեթոդներ» վերնագրով վերապատրաստման հերթական դասընթաց անցկացրեց, այս անգամ՝ Վանաձորի մասնաճյուղի 30 դասախոսների համար։ Քննարկման թեմաներն էին՝ մեթոդի ընտրության սկզբունքները, մեթոդի ընտրության վրա ազդող գործոնները, ուսուցման սկզբունքները եւ մեթոդի ընտրությունն ըստ դասի տարբեր փուլերի։

Դասընթացի ընթացքում պարոն Կիրակոսյանը հմտորեն համադրեց դասավանդման ավանդական եւ ժամանակակից մեթոդները եւ մասնակիցների հետ քննարկեց դասախոսի եւ ուսանողի դերը ավանդական եւ ժամանակակից ուսումնառության մեջ։

Դասախոսները մեծ ակտիվությամբ ներգրավվեցին գործընթացի մեջ, իսկ ավարտին դասընթացավարից բաժանվեցին հետագա հանդիպման ակնկալիքով։

Նրանք գոհունակությամբ են փաստում վերապատրաստման արդյունավետությունը: