Երեկ՝ մայիսի 28-ին, վախճանվել է ՀԱԱՀ Տնտեսագիտական ֆակուլտետի նախկին դեկան, Ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի պրոֆեսոր, ամբիոնի նախկին վարիչ Լեւոն Արամայիսի Մարգարյանը։
Մեզանից հեռացել է Ագրարային համալսարանի եւս մեկ երախտավոր՝ իր ուսանողների, գործընկերների, իր սիրելի ընտանիքի սրտում թողնելով գիտնականի, մանկավարժի, ղեկավարի, ընկերոջ, հոր եւ պապիկի իր բարի անունը։ Լեւոն Մարգարյանը վառ անհատականություն էր, որ գեղեցիկ, մարգարյանական հետք է թողել Ագրարային համալսարանի պատմության մեջ։ Լինելով կրթական գործի հմուտ, իր սկզբունքային դիրքերից չնահանջող կազմակերպիչ, այդուհանդերձ բաց էր նորամուծությունների հանդեպ․ նրա համար ընդունելի էր այն ամենն, ինչ կարեւոր ու օգտակար էր համալսարանի, ուսանողի, երկրի կրթական շահի համար։
Լեւոն Մարգարյանի կենսագրությանը կարելի է ծանոթանալ այստեղ։
Պարոն Մարգարյանի հոգեհանգիստը կկայանա վաղը՝ 2025 թ. մայիսի 30-ին, ժամը 17։00 – 20։00, ԼյուԱր սգո սրահի 4-րդ սրահում, հասցե՝ ք. Երեւան, Սիլիկյան հին խճուղի 18։ Հողարկավորությունը նույն տեղից, մայիսի 31-ին, ժամը 14:00-ից։