Պարենամթերքի և գյուղատնտեսության կազմակերպության և Հունգարիայի կառավարության կրթաթոշակային ծրագիր 2023-2024 թթ․

2023-2024 թթ․-երի համար ուսանողներին առաջարկվում է հետևյալ մագիստրոսական ծրագրերը անգլերեն լեզվով՝

  • Գյուղատնտեսական ջրերի կառավարման ճարտարագիտություն
  • Կենսատեխնոլոգիաներ

Կրթաթոշակը կփոխհատուցի՝

  1. Հայտի և ուսման վճարները
  2. Կեցության և օրապահիկի ծախսերը
  3. Ապահովագրության ծախսերը

Ընտրությունը կկատարվի երկփուլ մեխանիզմով, երկրորդ փուլի ընթացքում դիմորդները հնարավոր է հանձնեն անգլերեն լեզվի գրավոր կամ բանավոր քննություն։

Թեկնածուները կընտրվեն հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  1. Գերազանց առաջադիմություն
  2. Անգլերեն լեզվի գերազանց իմացություն
  3. Մոտիվացիա
  4. Տարիք (դիմորդները ցանկալի է լինեն մինչև 30 տ․)

Դիմելու վերջնաժամկետն է 2023 թ․-ի փետրվարի 28-ը։

Մանրամասների համար խնդրում ենք այցելել՝ https://www.fao.org/europe/events/detail-events/en/c/1628534/