Պաշտպանի՛ր քո անվտանգությունը, իմացի՛ր, որ ապահովես

Ապրիլի 22-ին միացե՛ք Աշխատանքի անվտանգության օրվան նվիրված բաց դասախոսություններին, որոնք անցկացվելու են Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։

Այս նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն է՝

✅ Լրացնելու քո գիտելիքները աշխատանքային անվտանգության մասին

✅ Ճանաչելու վտանգները, նախքան դրանք վնաս կհասցնեն

✅ Ուսումնասիրելու, թե ինչպես կարող ես պաշտպանել քեզ եւ այլոց աշխատանքի վայրում

✅ Հասկանալու՝ ինչու՞ է անվտանգությունն ամենակարևոր ներդրումը որեւէ գործում

Դասախոսությունները պատրաստված են այնպես, որ հասանելի ու հետաքրքիր լինեն բոլորին՝ ուսանողներից մինչև մասնագետներ ու պարզապես հետաքրքրվող քաղաքացիներ։

Թեմաները՝

  • Աշխատանքի անվտանգության հիմունքներ
  • Շինարարության ոլորտի հիմնական ռիսկերն ու դրանց կառավարումը
  • Ջերմատների անվտանգ կառավարում
  • Անվտանգ կառավարման համակարգերը՝ որակյալ աշխատանքի հիմքում
  • Անհատական պաշտպանական միջոցներ՝ կյանք փրկող պարզ քայլեր

Տեղը՝ ՀԱԱՀ, նիստերի դահլիճ

Ամսաթիվ՝  ապրիլի 22

Ժամը՝ 13:00

Մուտքը բաց է բոլորի համար – մասնակցությունն անվճար է

Մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ

Փոխի՛ր քո մտածելակերպը՝ դառնալով անվտանգության մշակույթի կրող։

Անվտանգությունը լրացուցիչ բեռ չէ  քո ամենօրյա աշխատանքում, այն քո աշխատանքի լավագույն արդյունքն է: