․․․Ուրեմն ուսումնական տարվա ընթացքում կարող եք անակնկալներ ակնկալել նրանից: Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արման Հարությունյանը ավանդաբար առաջին կիսամյակի ամփոփումն անում է հանդիսությամբ, որը ազգային՝ նյութական եւ ոչ նյութական մշակույթի կարեւոր տարրեր է պարունակում: Այս տարին բացառություն չէր:
Բակալավրիատի ագրոբիզնես եւ ֆինանսներ երրորդ կուրսի ուսանողները ագրոբիզնեսի կառավարում առարկայից ինքնուրույն աշխատանքները ներկայացրին ոչ թե չոր ու ցամաք, լսարանային միջավայրում, այլ գարեջրագործության ուսումնական լաբորատորիայում:
Սեղանը լի էր համադամ կերակուրներով՝ ղափամա (հնում՝ խափանան), ավելուկ, տոլմա, թթուների տեսականի եւ այլն։ Ընդ սմին, կարեւոր է, որ մթերքների մեծ մասը՝ բրոկոլի, դդում, աղցանների եւ թթուների հումք, հիմնականում դոցենտ Հարությունյանի սեփական արտադրանքն են՝ օրգանական, համեղ, գրավիչ, ախորժաբեր:
Ուսանողները ներկայացրին իրենց ապագա բիզնես նախագծերը՝ սահիկների ցուցադրությամբ, հնարավոր թեր ու դեմ կողմերը վերլուծելով, զուգահեռներ անցկացնելով համաշխարհային փորձի հետ:
Ինչպես միշտ, հրաշալի նախաձեռնություն էր, որն իրականացվեց բարձր մակարդակով, ճիշտ չափի մեջ եւ ակնհայտերեն գոհ էին ե´ւ ուսանողները, ե´ւ հրավիրյալները: Ոմանք քրիստոնեական տոնացույցի կարեւոր համընկնումի նշաններ գտան, ոմանք՝ հասան մինչեւ հեթանոսական դիցարանի Ամանոր ու Վանատուր աստվածների ժամանակները: Ուսանողները գինու տուրիզմի մասին խոսելիս հասան մինչեւ Ք.ա. վեցերորդ հազարամյակ: Բնական է, մեր ժողովրդի պատմության դաշտն է ընդգրկուն ու թանկ:
Ակնհայտ է, որ ներկաներից շատերն արդեն Արման Հարությունյանի հաջորդ՝ չափազանց «բաց» դասի ախորժակ պահեցին: Բնական է, օրինաչափ: