Ուսումնագիտական եւ տնտեսական ոլորտների գործակցությունը փոխշավավետ պետք է լինի․ ռեկտորատի նիստը

Հունվարի 22-ին կայացավ ռեկտորատի 2026-ի առաջին նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Ավանդաբար, օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ռեկտորատի նախորդ նիստի որոշումների կատարողականին․ ռեկտորատի քարտուղար Էմմա Մխեյանի զեկուցումից պարզ դարձավ, որ այս առումով խնդիրներ չկան։

Քոլեջների, մագիստրատուրայի ավարտական կուրսերի ավարտական աշխատանքների/մագիստրոսական թեզերի կատարման ընթացքի եւ խնդիրների մասին զեկուցումներով հանդես եկան քոլեջների ղեկավարները եւ դեկանները։ Զեկուցումներից եւ հաջորդող քննարկումներից ակնհայտ դարձավ, որ զգալի առաջընթաց է գրանցվել ավարտական աշխատանքների ու թեզերի որակի բարձրացման ուղղությամբ, որին նպաստել են ոչ միայն թեմաների արդիականության անընդհատական գործընթացը, այլեւ դրանց շրջանակում դաշտային հետազոտական աշխատանքները համալսարանի ուսումնափորձնական տնտեսություններում իրականացնելու աճող միտումը եւ գրախոսողների «թարմացված» մոտեցումները։ Ի դեպ, եղել են նաեւ թեզերը պատշաճ չկատարելու համար ուսանողների հեռացման դեպքեր։ Ռեկտոր Զաքոյանն առաջարկեց ավարտական աշխատանքներն ու թեզերը համալսարանի ՈՒՓՏ-ներում անելով չբավարարվել, այլ խրախուսել, որ ուսանողները առաջարկներ ներկայացնեն տնտեսությունների բարելավման ուղղությամբ։

Համալսարանի դասախոսական կազմի կրթական կարիքների բացահայտման հարցումների արդյունքների եւ առկա խնդիրների վերաբերյալ իր զեկուցման մեջ ՈԳԱ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանը հետաքրքրական մի քանի շեշտադրումներ արեց, մասնավորապես համալսարանի գործող կարգերի բարելավման անհրաժեշտության վերաբերյալ։ Ռեկտոր Զաքոյանի դիտարկումներից մեկն այն էր, որ այս պահին հրատապ է աշխատակիցների խրախուսման կարգը․ այն պետք է հնարավորինս շուտ մշակել եւ ներկայացնել գիտխորհրդի հաստատմանը։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ կարգը բոլոր գործընկերների համար hստակ ընկալելի լինի․ որակ ապահոված պատասխանատու եւ նվիրված աշխատողը պետք է տարբերակվի», – ասաց պարոն Զաքոյանը։

Համալսարանի գիտական կենտրոնների հետ ամբիոնների գիտաուսումնական կապի մասին հարցի քննարկման սկզբում ռեկտոր Զաքոյանը համալսարանի ուսումնագիտական եւ տնտեսական բոլոր ստորաբաժանումների սերտ համագործակցության տեսակետից կարեւորեց փոխշահավետության սկզբունքը։ Ընդհանուր առմամբ ուրվագծվեց բավականին բարելավ պատկեր՝ մասնագիտությունների եւ գիտական կենտրոնների ունեցած ուսումնահետազոտական հնարավորությունների «համընկնման», այդ հնարավորություններից օգտվող մագիստրանտների եւ ասպիրանտների թվի ավելացման, ընթացիկ գիտական հետազոտություններին վերջինների ակտիվ մասնակցության, առանձին ամբիոնների հետ թիրախային գործակցության անընդհատ խորացման, լաբորատորիաներ եւ կլինիկաներ ուսանողների «ազատ ելումուտի», լաբորատորիաներում թեզերի ու ինքնուրույն աշխատանքների շրջանակում ստեղծվող նոր մթերքի տեսակետից։

Աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նկատառումով ռեկտոր Զաքոյանն առաջարկեց ուսպլաններով նախատեսված գործնական պարապմունքները ներդաշնակեցնել համալսարանի ԳԿ-ներում եւ ՈՒԹՏ-ներում իրականացվող սեզոնային աշխատանքների ժամանակացույցի հետ։ Ունենալով բավարար լաբորատոր, տեխնոլոգիական եւ արտադրական հնարավորություններ, անհրաժեշտ է հունի մեջ դնել, մասնավորապես, չրերի, պահածոների, մրգային օղիների արտադրությունը, ընդ որում Ագրարայինի արտադրանքը որպես այդպիսին պետք է հստակ տարբերակվի՝ նշեց պարոն Զաքոյանը եւ հավելեց, որ այսպիսի միջավայրում հայտնված ուսանողն իրեն ավելի ուժեղ կզգա։ Ռեկտորը նաեւ արձանագրեց, որ մեծ հետաքրքրություն կա վերապատրաստման կարճաժամկետ նպատակային ծրագրերի հանդեպ եւ դրանք եւս անհրաժեշտ է թարմացնել՝ ելնելով առկա կոնկրետ պահանջարկից։

Հարցի առնչությամբ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը դիտարկում արեց, որ բոլոր ֆակուլտետները բավականին սերտորեն համագործակցում են համալսարանի գիտական կենտրոնների եւ ՈՒՓՏ-ների հետ, իսկ երկրորդ կիսամյակում ուսպլաններում նախատեսվող փոփոխություններն էլ ավելի արդյունավետ կդարձնեն գործակցությունը, հատկապես գործնական ուսուցման ուղղությամբ՝ ԳԿ-ների եւ ՈՒՓՏ-ների հետ աշխատանքը փաստորեն դարձնելով պարտադիր։

Զեկուցումներն ընդունվեցին ի գիտություն, իսկ հնչեցված մտքերը կդառնան աշխատանքի որակի բարձրացման ուղենիշներ։