Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2021-22 ուստարվա գարնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը 6 ամսով շարունակելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի այն մագիստրանտները, ովքեր չեն ավարտում 2022 թ․-ի գարնանը, ինչպես նաև հայցորդներ և ասպիրանտներ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Մագիստրանտների կողմից ներկայացվող փաստաթղթեր՝
- Ապացույց ՀԱԱՀ-ի մագիստրանտ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
- Անձնագրի պատճեն
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- Ինքնակենսագրական՝ CV (Europass ձևաչափով, անգլերենով)
- Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով)
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, TOEFL, IELTS,
Cambridge, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում են)
- Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:
Ասպիրանտների/հայցորդների կողմից ներկայացվող փաստաթղթեր՝
- Ապացույց ՀԱԱՀ-ի ասպիրանտ/հայցորդ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
- Անձնագրի պատճեն
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)՝ հետազոտական աշխատանքի մանրամասն ներկայացմամբ
- Ինքնակենսագրական՝ CV (Europass ձևաչափով, անգլերենով)
- Նախապատվությունը Սապիենցիայի համալսարանի առաջարկած դասընթացներից
- Հրատարակությունների ցանկ
- ՀԱԱՀ-ում ղեկավարի կողմից երաշխավորագիր (անգլերենով)
- Սապիենցիայի համալսարանից ընտրված պրոֆեսորի կողմից տրված երաշխավորագիր, որը կլինի հետազոտողի ղեկավարը
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, TOEFL, IELTS, Cambridge, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թ.-ի սեպտեմբերի 24-ը։
Օգտակար հղումներ․
- Սապիենցայի համալսարանի վերաբերյալ https://www.uniroma1.it/en/pagina-strutturale/home
- Անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար՝ https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN
- Ուսումնական տարվա օրացույց՝ https://www.uniroma1.it/en/pagina/academic-calendar
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը` https://corsidilaurea.uniroma1.it/en (ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել միայն 1 ֆակուլտետի տարբեր դեպարտամենտների և տարբեր կուրսերի համար նախատեսված գարնանային կիսամյակի առարկաներից)
- Ասպիրանտների համար՝ https://www.uniroma1.it/en/pagina/list-phd-programmes
Այն ասպիրանտները/հայցորդները, ովքեր մտադիր են հետազոտություն կատարել իրենց ատենախոսության համար, պետք է կապ հաստատեն Սապիենցիայի համալսարանի համապատասխան պրոֆեսորի հետ։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլ․ հասցեով:
Մրցույթի անցկացումը կատարվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորված ուսանողները կմասնակցեն ևս մեկ մրցույթի, որը կիրականացվի Սապիենցիայի համալսարանի կողմից։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի պահանջներն ու սահմանափակումները։