Ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ ՝ 2023–24 ուս․ տարվա երկրորդ կիսամյակում (փետրվար-հուլիս) ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում 5 ամսով շարունակելու համար (1 ուսանող):

Մրցույթին կարող են մասնակցել պարենամթերքի տեխնոլոգիաների, անասնաբուժության, անտառագիտության բակալավրիատի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողները, ինչպես նաև մագիստրատուրայի այն ուսանողները, ովքեր չեն ավարտում 2023 թ․ գարնանը։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. Անձնագրի պատճեն
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
  5. Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
  6. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)

7.Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ

Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։

✅Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ․-ի նոյեմբերի …-ը։

Օգտակար հղումներ․

Էստոնիայի բնական գիտությունների համալսարանի վերաբերյալ 

 ✅Անգլերենով դասավանդվող առարկաների  ցանկը

Ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել միայն 1 ֆակուլտետի տարբեր դեպարտամենտների և տարբեր կուրսերի համար նախատեսված երկրորդ կիսամյակի առարկայական ցանկերից:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը:

Երկարաժամկետ (90 օրից ավելի) մնալու դեպքում վիզա ստանալու համար հնարավոր է, որ մասնակիցը մեկնի Վրաստան` վիզա ստանալու։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ: