Հեռակա համակարգով անասնաբուժական կրթություն ստացող առաջին կուրսեցիները երեկ՝ ապրիլի 6-ին, ներկայացրին հասարակագիտական մոդուլի բաղադրիչ՝ մշակութաբանություն առարկայից ինքնուրույն աշխատանքները: Հենց սկզբից դասախոսը խնդրել էր, որ բացառեն copy-paste-print ամոթալի եռամիասնությունը: Երիտասարդները ազատ էին թեմաների ընտրության հարցում, մատուցումը բանավոր էր՝ ցուցադրական նյութերի ուղեկցությամբ:
Թեմաների ինչ բազմազանություն էր՝ համաշխարհային գրականություն, կրոնի պատմություն, գեղանկարչություն, ազատություն, ընկճախտ ու վախեր, մի խոսքով՝ ձանձրանալու պատճառ ու հնարավորություն պարզապես չկար:
Ուսանողները մեծ սիրով ու հետաքրքրությամբ էին պատրաստել թեմաները, լսում էին իրար, հարցեր տալիս, քննարկում, լրացնում: Սա այն է, ինչի մասին երազում են բոլոր դասախոսները (կամ գրեթե բոլորը): Իրապես ինքնուրույն աշխատանք, համեմված սեփական դիտարկումներով:
Առաջին տպավորությամբ անասնաբուժական հեռակա առաջին կուրսում շատ օժտված, խելացի համալրում ունենք, միայն մնում է խթանենք նրանց պրպտուն միտքը, որոնելու ջիղը: Մնացածն իրենք կանեն, հատկապես, որ շատերն արդեն աշխատում են մասնագիտական ոլորտում: