Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնը CARD հիմնադրամի հետ համատեղ հուլիսի 12-ին անցկացրեց սեմինար-փորձուսուցում, որի ընթացքում դաշտային պայմաններում ցուցադրվեցին ոռոգման կառավարման նորագույն տեխնոլոգիաները: Մասնակցում էին «Կոտայք» ՋՕԸ-ի աշխատակիցներ, Եղվարդ համայնքի ֆերմերներ, ՀԲ-4 եւ ՀԲ-3 կուրսերի ուսանողներ եւ ՋՌԿ ամբիոնի դասախոսներ:
Սեմինար-փորձուսուցումը վարում էր ՋՌԿ ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը, մասնակցում էին դոցենտ Արտակ Զաքարյանը, դասախոս Գեղամ Նավոյանը, մասնագետ Նաիրա Բարսեղյանը: Ամբիոնի մասնագետ Արմինե Համբարձումյանի փոխանցմամբ, սեմինար-փորձուսուցումը վերաբերում էր ոռոգման կառավարման նորագույն տեխնոլոգիաների ցուցադրմանը դաշտային պայմաններում, թվային ջրաչափական աշխատանքների կազմակերպմանը, ուլտրաձայնային հոսքաչափերի կիրառման, հողի եւ բույսի մակերեսից գումարային գոլորշիացման որոշման, մակերեսային ոռոգման գնահատման եւ ներտնտեսային ջրանցքների գեոդեզիական ապահովման աշխատանքներին:
Հատկապես ֆերմերներին շատ հետաքրքրեց ոռոգման ջրի ծավալների ճշգրիտ հաշվարկման հնարավորությունը, որ տալիս են ժամանակակից սարքերը: Չէ որ այն նրանց համար խիստ կարեւոր տնտեսական ու սոցիալական նշանակություն ունի: