Խելամիտ ժողովրդավարության զարգացումն ու պահպանումը կախված է քաղաքացիական կրթությունից, որում բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը։ Փաստ է, որ անհատներն ինքնաբերաբար ազատ և պատասխանատու քաղաքացիներ չեն դառնում, ուստի բարձրագույն կրթության կատարելագործման ճանապարհով պետք է հասնել ժողովրդավարական հասարակության ներգրավված, իրազեկված և պատասխանատու քաղաքացու կերտմանը։
«Ներգրավված քաղաքացի» համալսարանական վերապատրաստման դասընթացը միտված է քաղաքացիական կրթությանը և ուսուցման ինտերակտիվ մեթոդաբանության կիրառմանը:
Դասընթացի մասնակիցները կապահովվեն համապատասխան դասագրքերով (անվճար)։ Դասընթացի ավարտից հետո, մասնակիցները կստանան միջազգային կազմակերպություններից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հավաստագիր։
Դասընթացն անվճար է։
Դասընթացի հետ կապված բոլոր հարցերով դիմել Հասարակական գիտությունների ամբիոնի դասախոսներ Հասմիկ Սիմոնյանին և Արուսյակ Ղարիբյանին և ՈԳԱ կենտրոն՝ Արմինե Զաքարյանին։