Մրցույթ ուսանողների եւ աշխատակիցների համար

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի երեք համալսարաններում (Մինհոյի համալսարան, Ավեիրոյի համալսարան, Էվորայի համալսարան)․

  • Ուսանողների դեպքում՝ ուսումը 4 ամսով շարունակելու համար (2023 թ․ գարնանային կամ 2024 թ․ աշնանային կիսամյակ)
  • Աշխատակիցների դեպքում՝ 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, որոնք սովորում են 2-րդ եւ բարձր կուրսերում եւ մագիստրանտները։ Բակալավրիատի այն ուսանողները եւ այն մագիստրանտները, որոնք ավարտում են 2024 թ․-ի գարնանային կիսամյակում, կարող են դիմել միայն 2023 թ․-ի աշնանային կիսամյակում ուսումը պորտուգալական համալսարաններում շարունակելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել այն դասախոսները, որոնց դասավանդման ոլորտը համապատասխանում է ընդունող համալսարաններում առկա ոլորտներին, ինչպես նաեւ վարչական աշխատողները։

Շարժունությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել այստեղ՝ https://formularios.reitoria.uminho.pt/index.php?r=survey/index&sid=289839&lang=en, որից հետո ուսանողներն ու աշխատակիցները հնարավորություն կունենան լրացնելու հայտը եւ վերբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը։

Դիմելու վերաբերյալ բոլոր մանրամասները հետեւյալ հղմամբ են՝ https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/Pages/PEERS_documentos.aspx

Համալսարանների հղումները՝

UMinho

https://www.uminho.pt/EN/education/educational-offer/Pages/default.aspx?fbclid=IwAR14BsFIVQjnylTglR2Z4tV_VF-ipT6iRK2Tp8z91FOsn34-3DAZGgs-IsU

UAveiro: https://www.ua.pt/en/tipo-curso

UEvora: https://www.uevora.pt/en

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է վերբեռնել doc/docx ձեւաչափով, առանց ստորագրությունների։

Դիմումները լրացվում են առցանց՝ մինչեւ վերջնաժամկետը՝ 2023 թ․-ի մայիսի 31-ը։ Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զ․ Պողոսյանին ([email protected]):