Մրցույթ Ամերիաբանկի «Իմ Հայաստան, իմ ապագա» նախագծի շրջանակում

«Իմ Ամերիա, իմ Հայաստան» նոր նախագծի շրջանակում ՀԱԱՀ գործընկեր Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ՝ «Իմ Հայաստան, իմ ապագա» արշավին մասնակցելու համար։ Արշավը նախագծի շրջանակում իրականացվող երեք բաղադրիչներից մեկն է։

Արշավի նպատակն է բացահայտել եւ խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն եւ պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողների։ Մրցույթը հայտարարվում է ՀՀ պետական եւ մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար, իսկ հաղթողները հնարավորություն կունենան ստանալու երեք մրցանակ։

Նախագծի եւ մրցույթի վերաբերյալ մանրամասներին ուսանողները կարող են ծանոթանալ Ամերիաբանկի աջակցությամբ հիմնված՝ 1-ին մասնաշենքի 2-րդ հարկում տեղակայված Ուսանողների հաջողության կենտրոնում, սկսած այսօրվանից՝ նոյեմբերի 7-ից, ժ․ 10։00-ից 13:00-ն՝ հանդիպելով բանկի աշխատակցի հետ։

ՀԱԱՀ ուսանո՞ղ ես: Ուրեմն այս մրցույթը քեզ համար է:

Ի՞նչ մրցանակներ ես ստանալու.

  • 160 կրթաթոշակ
  • 3 նախագծի ֆինանսավորում՝ ընդհանուր 10 մլն դրամի
  • 10 ուսանողի մասնակցություն կրթական ծրագրին միջազգային թոփ բուհերից մեկում

Ինչպե՞ս մասնակցել մրցույթին.

  • Քայլ 1

Պատվիրիր Ամերիայի Visa Student անվճար քարտ:

Պատվիրել քարտ

  • Քայլ 2

Լրացրու մրցույթի մասնակցության հայտը:

Լրացնել հայտ

Մրցույթի մասին իմացիր ավելին այստեղ։

Էլ ի՞նչ առավելություններ կտա Ամերիայի Visa Student-ը։

Ծանոթացիր այստեղ։