Այսօր՝ ապրիլի 25-ին ագրիթեք սրահում հյուրընկալել էինք երկրի տարբեր մարզերում գործող գյուղատնտեսական քոլեջների ներկայացուցիչներին: Ֆրանսիայի հայկական հիմնադրամի (համագործակցում է Հայաստան համահայկական հիմնադրամի հետ եւ նախագահը ՀՀ նախագահն է) եւ Պատրիկ Դեւեջյան քոլեջի մասնագետների ջանքերով կստեղծվի հիշյալ կրթական հաստատությունների ցանց: ՖՀՀ-ի համար միշտ առաջնահերթություններ են եղել կրթությունն ու գյուղատնտեսությունը: Իսկ ֆրանսիայում նման կրթակութների ցանցը գործում է վաղուց եւ հաջողությամբ:
Դեռ 2021-ից հիմնադրամը մտորում էր Հայաստանում ագարակ-դպրոց հիմնելու գաղափարի շուրջ: Օրինակ՝ Լիմոնժից շատ շուտով կներկրվեն տավարի լիմուզին ցեղատեսակի կենդանիներ (նկարագրությունն ու բնութագիրը կներկայացնենք ստորեւ):
– Ֆրանսիայի գյուղատնտեսական կրթության ուժն այն է, որ ենթակա են ուղիղ գյուղնախարարությանը եւ ցանցն էլ հստակ է գործում:
Ֆրանսիացի մեր գործընկերները «դասատվությամբ» զբաղվել-պարտադրելու մտադրություն չունեն: Պարզապես եկել են քննարկելու եւ իրենց փորձը ներկայացնելու՝ «Մենք այսպես ենք անում»: Անվիճելի է՝ այս ուսումնական հաստատությունները կարող են շատ հիմնախնդիրներ միասնաբար լուծել:
Ռեկտոր Հրաչյա Զաքոյանը նախաձեռնությունը բարձր գնահատեց, սակայն շեշտեց՝ այն կենսունակ կարող է լինել, եթե հստակեցվի՝ «մինչեւ ո՞ր փուլն ենք յուրաքանչյուրս մրցակիցներ, եւ ե՞րբ ենք դառնում համագործակցողներ»: Այս ամենը պետք է լինի ազատ ընտրությամբ, քանզի, եթե պարտադրված գործ է, կարող է անհեռանկար լինել: Պարոն Զաքոյանը համոզված է, որ առաջին հերթին պետք է բարձրացնել գյուղատնտեսական ուսումնական հաստատությունների գրավչությունը, երիտասատրդների համար ագրարային ոլորտը պետք է լինի մասնագիտական փայլուն հեռանկարի ասպարեզ:
Ֆրանսիայից եկած մեր հյուրեըը լիովին համակարծիք էին՝ նպատակային կառուցողական աշխատանքով արդյունքներն ավելի ակնառու կլինեն, եւ նոր սերունդն էլ կհասկանա, թե ինչպես կարող է ապրել գյուղատնտեսությամբ:
Մեծ-համատեղ աշխատանքի մեկնարկը տրված է, մնում է նպատակասլաց ու նվիրումով գործել: