Մեկնարկել է 2025-2026 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրս միասնական քննություններով ընդունելությունը

ՀԱԱՀ ընդունող հանձնաժողովը հաըտարարում է, որ 05.09.2025 -ից մեկնարկում է 2025-2026 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրս միասնական քննություններով ընդունվելու համար դիմում-հայտերի ընդունումը, որը շարունակվելու է մինչեւ 25.09.2024:

Հայտագրումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով՝ dimord.am հարթակում:

Նախքան հայտագրումը դիմորդը անձը հաստատող փաստաթղթով պետք է մոտենա ՀԱԱՀ ընդունող հանձնաժողով, վերցնի ԳԹԿ անձնական համարը, որից հետո միայն հայտագրվի։ Այն դիմորդները, որոնք արդեն ունեն ԳԹԿ համար, կարող են հայտագրվել համապատասխան համարով։ Նախքան հայտագրվելը անհրաժեշտ է վճարում կատարել հետեւյալ հաշվեհամարին՝ 900018003401 (յուրաքանչյուր առարկայի համար՝ 1500 դրամ) եւ կտրոնը կցել հայտադիմումին։

Բաց մի՛ թողեք 2025-2026 ուստարում ձեզ ընձեռված վերջին հնարավորությունը։

Հավելյալ մանրամասների համար դիմեք ՀԱԱՀ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, որտեղ ձեզ միշտ սպասում են սիրով։

Հասցե՝ Տերյան 74, ՀԱԱՀ 1 մասնաշենք, 220ա սենյակ։

Կամ զանգահարեք

095-52-17-53, 012-58-58-28 հեռ. համարներով։

Այստեղ կարող եք ծանոթանալ 2025-2026 ուսումնական տարվա ՀԱԱՀ հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների, դրանց համապատասխան քննությունների, հատկացվող տեղերի քանակի եւ վարձաչափերի ցանկին։