Մասնագիտական կողմնորոշում արագածոտնեցի դպրոցականների համար

Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը, հստակ ժամանակացույցով, շարունակում է կազմակերպել մասնագիտական կողմնորոշման նպատակ հետապնդող այցելություններ մարզային դպրոցներ։ Վերջին այցելություններից մեկի ժամանակ Արագածոտնի մարզի Կարբի, Փարփի եւ Արուճ համայնքների դպրոցների աշակերտները հնարավորություն ունեցան հանդիպելու Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանի, Անասնաբուծության ամբիոնի վարիչ Տիգրան Չիթչյանի, Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի վարիչ Արմինե Մանվելյանի եւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողուհի Էլեն Վարդանյանի հետ։

ՀԱԱՀ ներկայացուցիչների՝ մասնագիտական կրթական տարբեր ծրագրերին, համալսարանում իրականացվող շարունակական բարեփոխումներին եւ ուսանողական նորօրյա կյանքին նվիրված ներկայացումները հենց այդ թեմաների մասին էլ հարցեր հարուցեցին երեխաների շրջանում։ Ճիշտ է, բոլոր հարցերը ստացան հանգամանալից ու գոհացուցիչ պատասխաններ, այդուհանդերձ, լիովին սպառիչ պատասխաններն, այուամենայնիվ, այստեղ են՝ համալսարանում։

Կարբեցի, փարփեցի եւ արուճեցի դպրոցականները այդպես էլ կանեն՝ կգան համալսարան եւ սեփական աչքերով կտեսնեն դպրոցներում իրենց լսածը։