Ճապոնիայի համագործակցության միջազգային գործակալությունը (Japan International Cooperation Agency, JICA) հայտարարում է Գիտելիքի համաստեղծման ծրագրի (Knowledge Co-Creation Program) մեկնարկի մասին, որի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեն սովորելու Ճապոնիայի բուհերից մեկում։ Ուսուցման ոլորտներն են՝ գյուղատնտեսություն և գյուղի զարգացման քաղաքականություն, կայուն գյուղատնտեսական արտադրանք, մեկ առողջություն, ծովային մթերքներ/ձկնաբանություն, սննդի արժեշղթա։
Ներկայումս JICA-ն Agricultural Studies Network for Food Security (Agri-net)” for Armenia ծրագրի շրջանակում առաջարկում է ներքոհիշյալ ծրագրերը Հայաստանի համար․
1․ Մագիստրոսական աստիճան․2022թ․ սեպտեմբերից մինչև 2024թ․ սեպտեմբեր (2 տարի)
2․ Դոկտորական աստիճան․ 2022թ․ սեպտեմբերից մինչև 2025թ․ սեպտեմբեր (3 տարի)
Թեկնածուներին ներկայացվող հիմնական պահանջները․
- Լինեն ՀՀ քաղաքացի,
- Առավելագույն տարիքը՝ 40 (2022 թ․ ապրիլի 1-ի դրությամբ)
- Բակալավրի (մագիստրոսական ծրագրին դիմելու համար) կամ մագիստրոսի (դոկտորական ծրագրին դիմելու համար) կրթական աստիճան
- Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ
- Նվազագույնը 6 ամսվա աշխատանքային փորձ ներկայիս աշխատավայրում
- Անգլերենի իմացություն (պահանջները ներկայացված են ըստ համալսարանների)
- Նորմալ առողջական վիճակ
- Չի պլանավորում ստանալ կրթաթոշակ այլ կազմակերպություններից։
Անհրաժեշտ փաստաթղթերը, ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը, մասնակիցներին ներկայացվող պահանջներն առկա են հետևյալ հղմամբ՝ https://drive.google.com/drive/folders/1Mw1q_7uo4p5uW8wg4vjamwu-IOioUFBQ?usp=sharing
Մասնակիցները մինչև հոկտեմբերի 30-ը պետք է նախօրոք կապվեն JICA-ի տեղական խորհրդատու Ռուզան Խոջիկյանի հետ ([email protected], +374 10 568805)։