Աշխատանքի նկարագրությունը.
Օրգանական ուսանողական փորձացուցադրական տնտեսության համակարգողը պատասխանատու կլինի օրգանական գյուղատնտեսության գործունեության կառավարման համար, որը ծառայելու է որպես փորձացուցադրական տնտեսություն եւ ուսուցման գործընթացի օժանդակ ռեսուրս: Համակարգողը պատասխանատու կլինի տնտեսության բոլոր ասպեկտները վերահսկելու եւ համակարգելու համար, ներառյալ մշակաբույսերի պլանավորումը, ցանքը, տնկումը, ագրոտեխնիկական միջոցառումների կազմակերպումը, կազմակերպչական բնույթի աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ դասախոսների հետ կապի ապահովումը՝ տնտեսությունը արդյունավետ կերպով որպես կրթական ռեսուրս օգտագործելու նպատակով:
Հիմնական պարտականությունները.
- Պլանավորել եւ վերահսկել տնտեսության գործունեության բոլոր ասպեկտները, ներառյալ հողի նախապատրաստումը, տնկումը, բերքի կառավարումը, բերքահավաքը եւ շուկայավարումը:
- Կրթական գործընթացում տնտեսությունը որպես ուսումնական ռեսուրս օգտագործելու համար պրոֆեսորադասախոսական կազմի եւ SOAA նախագծի թիմի հետ համատեղ գործնական ծրագրերի կազմում եւ համակարգում:
- Վերահսկել եւ վերապատրաստել ուսանողներին եւ աշխատակիցներին տնտեսության գործունեության բոլոր ոլորտներում, ներառյալ մշակաբույսերի տնկման, մշակման եւ բերքահավաքի պատշաճ տեխնիկան:
- Իրականացնել դաշտային մատյանների՝ ներառյալ մշակաբույսերի մշակության փուլերի, բերքատվության, աշխատուժի եւ ներդրանքների ծախսերի եւ այլ կարեւոր տվյալների ճշգրիտ գրառումներ՝ տնտեսության աշխատանքը գնահատելու եւ մասնակցային կառավարում իրականացնելու համար:
- Ապահովել, որ տնտեսության կառավարումը իրականացվի օրգանական գյուղատնտեսության գործելակերպերի համաձայն:
- Զարգացնել հարաբերություններ տեղական ընկերությունների, ֆերմերների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ:
- Ապահովել տնտեսության մեքենասարքավորումների պատշաճ պահպանումը եւ անհրաժեշտության դեպքում վերանորոգումը:
Որակավորում.
- Գյուղատնտեսության, բնապահպանության կամ հարակից բնագավառի բակալավրի աստիճանը նախընտրելի է:
- Օրգանական գյուղատնտեսության կամ հարակից ոլորտում փորձը ցանկալի է:
- Անկախ աշխատելու եւ ուրիշներն արդյունավետ կերպով վերահսկելու կարողություն:
- Գերազանց կազմակերպչական եւ հաղորդակցական հմտություններ:
- Խնդիրներ լուծելու ուժեղ հմտություններ եւ հիմնավորված որոշումներ կայացնելու կարողություն:
- Բոլոր եղանակային պայմաններում դրսում աշխատելու պատրաստակամություն:
Ինչպես դիմել
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն ուղեկցող նամակ եւ ինքնակենսագրական հետեւյալ էլհասցեին՝ [email protected] մինչեւ 14.05.2023 թ.: