Հայտարարություն

1․ 26․10․2021թ․ առկա մագիստրատուրան կազմակերպվում է առցանց ուսուցմամբ։ Ագրոնոմիական ֆակուլտետում հեռակա մագիստրատուրան իրականացվում է նոյեմբերի 1-ից։
2․ 27․10․2021թ․ հեռակա բակալավրը կազմակերպվում է առցանց ուսուցմամբ, որը վերաբերում է նաև Վանաձորի և Սիսիանի մասնաճյուղերին։
3․ Նոյեմբերի 1-ից առկա բակալավրը և քոլեջները (Ա․Ե․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ, Մ․ Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ, Վանաձորի և Սիսիանի մասնաճյուղեր) կազմակերպվում է առցանց ուսուցմամբ։
4․ Բոլոր միջանկյալ քննությունները անորոշ ժամկետով հետաձգվում են։
5․ Հեռակա մագիստրատուրա 2-րդ կուրսի քննաշրջանը սկսվում է նոյեմբերի 1-ից, ուստի կազմակերպվում է առցանց ուսուցմամբ։
6․ Հեռակա բակալավրիատի քննությունները կկազմակերպվեն բուհում (հարցերի դեպքում դիմել հեռակա ուսուցման դեպարտամենտ)։
7․ Առցանց ուսուցումը տևելու է մինչև նոյեմբերի 15-ը (հետագա ընթացքը լրացուցիչ կտեղեկացնենք)։ Այդ ժամանակահատվածում դասերի տևողությունները և սկսելու ժամերը ներկայացվում է ստորև՝
                   Բակալավրիատի համար՝

1- 2ժամ՝     9։00-9։40
3- 4ժամ՝     10։15-10։55
5- 6ժամ՝     11։35-12։15
7- 8ժամ՝     12։40-13։20
9- 10ժամ՝    13։45-14։25
11- 12ժամ՝   14։50-15։30
13- 14ժամ՝   15։55-16։35
15- 16ժամ՝  17։00-17։40

Մագիստրատուրայի համար՝

1- 2ժամ՝     18։30-19։10
3- 4ժամ՝     19։25-20։05
5- 6ժամ՝     20։20-21։00
7- 8ժամ՝     21։15-21։55