Հարգելի՛ պարոն Զաքոյան
Անձամբ իմ և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ողջ անձնակազմի և ուսանողների անունից շնորհավորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հիմնադրման 95–ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ անխափան և բեղմնավոր աշխատանք ոլորտի բանիմաց և արհեստավարժ մասնագտների կրթման և պատրաստման գործում։ Ջերմ շնորհավորանքներս փոխանցեք Ձեր բուհի բոլոր աշխատակիցներին, որոնց ջանքերի և նվիրական աշխատանքի շնորհիվ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կրթվել և շարունակում են պատրաստվել գյուղատնտեսության ոլորտի բարձրակարգ մասնագետներ։
Հարգանքով՝
ռեկտոր Տիգրան ՍԻՄՈՆՅԱՆ






