ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հրավիրում է մասնակցել ապրանքների մատակարարման մրցույթի։ Մրցույթն անցկացվում է լոտերով․ ցանկը կարելի է ներբեռնել ստորեւ։
- Լոտ 1 – կաթնամթերքի վերամշակման համար
- Լոտ 2 – արտադրական գործունեության համար
- Լոտ 3 – մրգի վերամշակման համար
- Լոտ 4 – արտադրական տարածքի պարագաներ
- Լոտ 5 – լաբորատոր սարքեր
- Լոտ 6 – պանրի արտադրության պարագաներ
- Լոտ 7– փաթեթավորման սարք եւ տարածքի պարագաներ
- Լոտ 8 – մսամթերքի վերամշակման/արտադրության սարքավորում
- Լոտ 9 – կաթնամթերքի արտադրության խելացի լաբորատորիայի պարագաներ
- Լոտ 10 – ջերմատուն
Յուրաքանչյուր մատակարար կարող է դիմել մեկ կամ մի քանի լոտի համար։ Մատակարարը պետք է ունենա առնվազն երեք տարվա գործունեության եւ, նշված լոտում առկա ապրանքների մատակարարման ոլորտում՝ 1 տարվա փորձ:
Առաջարկների հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով՝ hետեւյալ հասցեով՝ Երեւան, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 4-րդ հարկ, Ագրիթեք լսարան, կամ փաթեթը ուղարկել նշված էլեկտրոնային հասցեով՝ [email protected] մինչեւ 2023 թ. հուլիսի 8-ը, ժ․ 23:59-ը։
Գները պետք է ներկայացնել ՀՀ դրամով, առանց ԱԱՀ-ի՝ ներառյալ տեղափոխում եւ տեղադրում եւ երաշխիքային սպասարկում։
Փաթեթների բացումը տեղի կունենա 2023 թ. հուլիսի 12-ին ժամը 14:00 Երեւան, Տերյան 74 հասցեով, Ագրիթեք լսարանում։
Գնահատումը՝ ըստ լոտերի։ Ընտրությունը կկատարվի ըստ նվազագույն գնի եւ առաջարկի՝ նշված տեխնիկական պահանջներին համապատասխան։
Մատակարարին կարող է տրվել 10 % կանխավճար՝ բանկային երաշխիքի առկայության դեպքում։
Մատակարարման ժամկետը՝ պայմանագիրը կնքելուց հետո 2 ամսվա ընթացքում։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլփոստով կամ զանգահարել 055 37 77 57 հեռախոսահամարով։