Հայաստան աշխատանքային այցի եւ «Մենք կյանքի ենք կոչում առաջընթացը» ծրագրի շրջանակում հունիսի 8-ին DSM-Firmenich հայտնի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ խոզաբուծության զարգացման ոլորտին նվիրված սիմինար-գիտաժողով։ Մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից խոզաբուծական տնտեսությունների, անասնաբուժության եւ անասնաբուծության ոլորտի ներկայացուցիչներ, գործող անասնաբույժներ, ինչպես նաեւ ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դասախոսներ եւ ուսանողներ։
DSM-Firmenich-ի բարձրակարգ մասնագետներ Սերգեյ Խուսաինովը, Մանուել Միհայլեսկուն եւ Անիտա Ուրբանչիկը ներկայացրեցին խոզաբուծության որորտում համաշխարհային փորձը, կերակրման եւ բուժման արդիական մոտեցումները, որոնք հնարավորություն կընձեռեն հայաստանյան մասնագետներին դիմագրավելու մի շարք ոլորտային մարտահրավերների։ Հյուրերի հետ մեր մասնագետները մանրակրկտորեն եւ շահագրգիռ կերպով քննարկեցին միջազգայնորեն կիրառվող նորագույն մի շարք գործելակերպեր, որոնք կարող են մեծապես օգտակար լինել ոլորտի առջեւ ծառացած այսօրվա խնդիրները, գոնե դրանց մի մասը հասցեագրելու եւ լուծելու գործում։
DSM-Firmenich-ը համաշխարհային շուկայում հայտնի է որպես կերային հավելումների եւ պրեմիքսների հեղինակավոր արտադրող եւ մատակարար։