Օգոստոսի 3-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում հյուրընկալել էինք երիտասարդների Լոռու մարզի Արեւաշող, Ջրաշեն, Կուրթան, Վահագնի եւ Վանաձոր համայնքներից, ովքեր ծանոթացել ու ընկերացել էին «Կանաչ Արահետ» ՀԿ-ի կողմից կազմակերպված երիտասարդական ճամբարի ընթացքում:
Home/Տուն բնապահպանական փաստավավերագրական ֆիլմի դիտումից հետո ծավալվեց մտքերի ակտիվ փոխանակում, թեմատիկ քննարկում, որի ընթացքում ի հայտ եկան նոր գաղափարներ եւ դրանք կյանքի կոչելու, թիմով նախաձեռնելու, ծրագիր ներկայացնելու ու իրենց համայնքներում դա իրագործելու մեծ ձգտում:
Իսկ մենք խոստացանք էլ ավելի մոտիվացնել ու աջակցել նորարարական գաղափարների ի հայտ բերմանն ու իրագործմանը եւ, ամենակարևորը, առաջիկա օրերի ընթացքում ծրագիր-առաջարկ ներկայացնելու գիտելիքներ փոխանցել, դասընթաց իրականացնել, որպեսզի մինչեւ վերջնաժամկետի լրանալը հասցնեն դիմել փոքր դրամաշնորհի:
Երիտասարդները ծանոթացան նաեւ ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի շենքային, տեխնիկական հնարավորություններին: Օրն անցավ հագեցած ու արդյունավետ:
✅ Հաբը ստեղծվել է «EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակում, որը Եվրոպական Միության աջակցությամբ իրականացնում է CENN ընկերությունը՝ գործընկեր կազմակերպությունների հետ մեկտեղ՝ Կանաչ Արահետ ՀԿ (Հայաստան) և KRDF (Վրաստան):
Հաբի համակարգող Տաթեւիկ Հովսեփյան