Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ։
Շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա եւ գալիք Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով խաղաղություն, քաջառողջություն եւ բարիքների առատություն։
Անցած տարին Ագրարային համալսարանի համար եղել է փորձությունների, հետեւողական աշխատանքի եւ կարեւոր ձեռքբերումների տարի։ Նվիրված աշխատանքի եւ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարողացել ենք ապահովել համալսարանի առաջընթացը՝ հատկապես քանակական ցուցանիշների բարելավման ուղղությամբ։
2026 թվականը դիմավորում ենք նոր խնդիրներ լուծելու պատրաստակամությամբ եւ աշխատանքի որակը բոլոր՝ կրթական, գիտական եւ կառավարչական ուղղություններով բարձրացնելու հստակ հրամայականով։
Թող նոր մեկնարկած տարին լինի ստեղծագործ աշխատանքի, վստահելի գործընկերության եւ մեր ընտանիքների բարեկեցության տարի, իսկ Սուրբ Ծննդյան լույսը պարգեւի անսասան հավատ վաղվա օրվա եւ պայծառ ապագայի հանդեպ։
Շնորհավոր Ամանոր եւ օրհնյալ լինի Սուրբ Ծնունդը։
Սիրով եւ երախտագիտությամբ,
Հրաչյա ԶԱՔՈՅԱՆ
ՀԱԱՀ ռեկտոր



