ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ երեք ֆակուլտետի դեկանների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ

Ագրոնոմիական,
Ագրարային ճարտարագիտության,
Անասնաբուժականբժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան եւ 5 տարվա գիտամանկավարժական ստաժ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։

ՀԱԱՀ Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության, Անասնաբուժականբժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնների համալրման կարգը, ներառյալ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, սահմանվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ֆակուլտետի դեկանի ընտրության կանո­նա­կարգով, որին կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պաշտոնական կայքի ՓԱՍՏԱԹՂԹԵՐ բաժնի ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐ ենթաբաժնում`
https://anau.am/wp-content/uploads/2022/10/fakulteti-dekani-yntrutyun.pdf
Դիմումներն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում՝ աշխատանքային օրերին, ժամը 900-ից մինչեւ 1700-ն:

Դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը ներկայացնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Ընդհանուր բաժին՝ ռեկտորի անունով:

ՀԱՍՑԵ՝
0009 Երեւան, Տերյան 74, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ, 1-ին մասնաշենք։

23 մայիսի 2025 թ.