Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2021-2022 ուստարվա ասպիրանտուրայի հեռակա ուսուցման ընդունելություն։
Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորված անձի կողմից դիմումը տրվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
- Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճեները ( նաև բնօրինակները) (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
- Օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
- Ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճեն կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
- Ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 չափի),
- Անձնագրի պատճեն
- Զինվորական գրքույկի պատճեն (բացակայության դեպքում՝ զորակոչային տեղամասում կցագրման վկայականի պատճեն )
- Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021թ.-ի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 8-ը ( ներառյալ), յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-17:00, սեպտեմբերի 8-ին՝ ժամը 9:00-18:00։
Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության ժամկետները սահմանվում է ս/թ սեպտեմբերի 10–ից մինչև 15–ը /ներառյալ/:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 – 2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունների ժամանակացույց
Հարցաշար Զ․01․01 Ընդհանուր երկրագործություն Երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա և ագրոքիմիա 2021-2022 թթ․
Հասցե՝ ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 321 սենյակ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 012-58-58-28
Էլ․փոստ՝ [email protected]
Ընդունող հանձնաժողով