Շնորհավորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին՝ հիմնադրման 95-ամյա տարեդարձի կապակցությամբ։
Տարիներ շարունակ (Հայաստանում աշխատել եմ 7 տարի) ես վայելել եմ Ագրարային համալսարանի գործընկերությունն ու մեծ օգնությունը․ շատ բարձր եմ գնահատում մանավանդ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ստեղծման ժամանակաշրջանում ցուցաբերած օժանդակությունը։
Շնորհավորում եմ համալսարանին նաեւ այն հազարավոր շրջանավարտների համար, որոնք մեծապես նպաստել եւ նպաստում են Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Շնորհավորում եմ դասախոսներին, որոնց երկարամյա ջանքերի ու նվիրվածության շնորհիվ է, որ ուսանողները հասել են ակնառու հաջողությունների եւ հզորացրել Հայաստանի գյուղատնտեսությունը։
Մաղթում եմ հետագա հաջողություններ։



