Կրթաթոշակի արտակարգ հնարավորություն ՀԱԱՀ ուսանողների եւ շրջանավարտների համար Կալիֆորնիայում սովորելու նպատակով

Ամերիկաների միջազգային գործարար դպրոցը (IBS Americas) ուրախ է հայտարարել, որ ընդունում է հայտեր Կալիֆորնիայի՝ Նորթբրիջի նահանգային համալսարանի (CSUN) եւ Լա Վերնի համալսարանի (ULV) կրթաթոշակ տրամադրելու համար։ Կրթաթոշակները նախատեսված են տաղանդավոր եւ հավակնոտ անհատների համար՝ բարձր պահանջարկ ունեցող ոլորտներում կարճաժամկետ ծրագրերի միջոցով բարելավելու իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները՝ միաժամանակ Միացյալ Նահանգներում միջազգային փորձի շրջանակում բարձրացնելով գործարար անգլերենի իրենց իմացությունը։

IBS Americas-ը ՀԱԱՀ-ի պատվախնդիր ուսանողներին եւ շրջանավարտներին առաջարկում է 70 % կրթաթոշակի եւ մրցակցային առավելություն ձեռք բերելու հնարավորություն։ Դիմումներն ընդունվում են մինչեւ 2025 թ. մայիսի 18-ը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։