Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Դիանա Խաչատրյանը կամավորության մեծ փորձ էր կուտակել դեռեւս դպրոցական տարիքում․ հիմա ամեն ինչ ավելի համակարգված ու լուրջ է:
Դիանային բնութագրող հատկանիշները հաշվի առնելով էր, որ Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) նրան աջակցեց եւ կրթաթոշակ շնորհեց, որն էապես թեթեւացրեց երկու ուսանող ունեցող ընտանիքի հոգսը:
Այսօր՝ մարտի 9-ին, ուսանողների հաջողության սրահում Ագրոբիզնես եւ ֆինանսներ մասնագիտության առաջին կուրսի ուսանողներին երկրորդ կուրսեցի Դիանան ներկայացրեց այն պայմանները, որոնց շնորհիվ հնարավոր է հաղթահարել շեմն ու կրթաթոշակ ստանալ: Այլ բուհերից էլ մասնակիցներ կային։ Թերեւս ամենակարեւորը 75 եւ ավելի ՄՈԳ-ի պահանջն է, որը խթանում է, որ ուսանողներն իրենց առաջնային գործը՝ սովորելը, պատվով իրականացնեն: Հետո կամավորության փորձ, հետո էլի պայմաններ, որոնց մասին պատմեց, բարեխղճորեն մանրամասնեց բանախոսը։
Հայ կամավորական հիմնարկությունը հիմնադրվել է 1950 թ․, ԱՄՆ-ում։ ՀԿՀ կրթաթոշակային ծրագրից առ այսօր օգտվել է ավելի քան 6000 ուսանող՝ Հայաստանից (Արցախից), Ջավախքից, Լիբանանից, Սիրիայից։ Կրթաթոշակառու կարող են դառնալ ՀԿՀ ցանկում ընդգրկված բուհերի/մասնագիտությունների՝ առկա վճարովի համակարգում սովորող ուսանողները։


















