Լույս է տեսել Արդշինբանկի աջակցությամբ. Կապիտալիզմ եւ ազատություն

Մեր բուհի ընթերցասրահների գրապաշարը համալրել է newmag հրատարակչական տան լույս ընծայած՝ ամերիկացի ականավոր տնտեսագետ Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ եւ ազատություն» անչափ հետաքրքիր մենագրությունը: Հեղինակը Նոբելյան մրցանակի դափնեկիր է, եղել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի եւ Մեծ Բրիտանիայի վարչապես Մարգարետ Թետչերի խորհրդականը:

Մեր երկրի անկախացման հենց սկզբից Ֆրիդմենի տեսության շատ հիմնարար սկզբունքներ էական՝ անկյունաքարի դեր են կատարել ՀՀ տնտեսության նորովի-արմատական վերակառուցման, վերամեկնարկի ժամանակ եւ կենսունակ են մինչ օրս:

«Ինչու կարդալ այս գրիքը» հարցին ի պատասխան մեր լավագույն գործընկերներից մեկը արձանագրել է. «Լինելով Հայաստանի խոշորագույն եւ համակարգաստեղծ բանկերից մեկը, «Արդշինբանկը» մշտապես կարեւորել է տնտեսագիտական մտքի խթանումը, ֆինանսական համակարգի ինստիտուցիոնալ զարգացումը: «Արդշինբանկը» վստահ է, որ մեր հավաքական միտքը, բարձրակարգ կրթությունը եւ լիակատար փոխըմբռնումը զարգացման նոր հորիզոններ են բացելու»:

Այն, որ մեր համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները ներկայացվող շատ հետաքրքիր ուսումնասիրությունը կարդալու պատեհություն ունեն, հրաշալի է: Եւ, կարծում ենք, ընթերցողների հոծ շարք կգոյանա: Անգամ հետաքրքիր կլինի ոչ մասնագետների համար: Այս հպանցիկ-մակերեսային դիտարկումն ամփոփենք մենագրությունից մի փոքրիկ մեջբերումով. «Ազատությունը պետք է պահպանել միայն նրանց համար, ովքեր պատրաստ են անձնուրաց գործել, այլապես ազատությունը կվերածվի թողտվության եւ անպատասխանատվության»:

Անտիկ հույն փիլիսոփաներն էլ համոզված էին՝ առանց կրթության լույսի ազատությունն անիշխանություն է: Ուրեմն, եղիցի կրթության լույսը…