Եւս մեկ սկիզբ մեծ գործերի․ բացվեց AFISHE նախագծի լաբորատորիան

Այսօր, հունիսի 13-ին, Էրազմուս + միջազգային համագործակցության շրջանակում առաջին մասնաշենքի առաջին հարկում բացվեց AFISHE («Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա») նախագծի (այս հրաշալի ձեռնարկի ողջ ընթացքը՝ փուլ առ փուլ, հանգամանորեն լուսաբանվել է եւ ցանկացողները հետահայացով կարող են նորից վերհիշել մանրամասները) լաբորատորիան:

Նախագիծը, որն իրականացվում է մեր երկրում եւ Ուկրաինայում, համակարգում է Ագրարային համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի պետ, ա.գ.թ., դոցենտ Գարեգին Համբարձումյանը: Եւ ինչպես հանդիսության մեկնարկին նշեց Էրազմուս + հայաստանյան գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան, Համբարձումյանը լավ գաղափար մտահղացավ, հաղթեց եւ իրականացրեց, որը նոր շարունակություն կարող է ունենալ: Տիկին Կառլովան նկատեց, որ գիտակրթական համակարգում անգնահատելի է լաբորատորիաների դերը եւ մաղթեց անընդհատական աշխատանք.

-Երբ ֆինանսական աջակցություն կա, բացելը դժվար չէ, պահելն ու աշխատեցնելն է կարեւոր,-նկատեց մեր հյուրը:

Հերթական ենթակառուցվածքի բացման առթիվ գործընկերներին շնորհավորեց եւ արդյունավետ աշխատանք մաղթեց ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը: Նա շեշտեց, որ մեր բուհում ուղենիշ են նյութատեխնիկական բազայի հզորացումը, գործընկերային կապերի ընդլայնումը, որոնք ինքնին որակյալ կրթության նախապայման են:

Լաբորատորիան զինված է գերժամանակակից սարքավորումներով, «սուր աչք» եւ «միտք» ունեցող մանրադիտակներով, որոնք առանձին-առանձին հետազոտական մի մեծ կենտրոնի գործառույթ ու հնարավորություններ ունեն: