Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում 2022 թ․-ի մարտի վերջից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները (teaching staff), ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում, ինչպես նաև վարչական (non-teaching staff) աշխատողները՝

  • ֆիզիկա
  • կենսաբանություն
  • կենսաքիմիա
  • քիմիա
  • մաթեմատիկա
  • տնտեսագիտություն
  • ինֆորմատիկա
  • պատմություն
  • քաղաքագիտություն։

 

Մրցույթին մասնակցելու համար թեկնածուները պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ներբեռնել այս հղմամբ՝

https://formularios.reitoria.uminho.pt/index.php?r=survey/index&sid=323267։ Վերջնաժամկետը 2022 թ․-ի հունվարի 7-ն է։

Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով) (https://europa.eu/europass/en)
  • անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթի առկայությունը խրախուսվում է (անգլերենի B2 մակարդակ),
  • մոտիվացիոն նամակ` առավելագույնը 1 էջ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինի դիմելու նպատակը, դիմորդի հատուկ կարողությունները, ակադեմիական հետաքրքրությունները, մասնագիտական կարողությունները, պարտավորություն՝ որ շարժունության ավարտից հետո վերադառնալու է իր երկիր, շարժունության օգուտը անձնական և ինստիտուցիոնալ մակարդակով,
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից)՝ անգլերենով,
  • Շարժունության համաձայնագիր (Mobility Agreement)` ստորագրված

1․ դիմողի,

2․ ՀԱԱՀ ՄԿԴ-ի,

3․ ինչպես նաև ընդունող համալսարանի համապատասխան դեպարտամենտի ակադեմիական համակարգողի կողմից

(https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/Pages/ICM_documents.aspx):

Վարչական աշխատակիցները պետք է ստանան աջակցության նամակ (pre-acceptance letter) Մինհոյի համալսարանի Միջազգային կապերի գրասենյակի կողմից։

 

Օգտակար հղումներ՝

  • Ակադեմիական համակարգողների ցանկը՝

https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/ICM_Documents%20IN/2.UMoveME_List%20of%20Academic%20Coordinators.pdf

  • Ուղեցույց և փաստաթղթեր՝

https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/Pages/ICM_documents.aspx

 

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զ․ Պողոսյանին ([email protected]):

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է երկու փուլով՝ ՀԱԱՀ-ի և ընդունող համալսարանի կողմից։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի պահանջներն ու սահմանափակումները։