Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա) 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ)։
Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են ագրոնոմիական, անասնաբուժական, անասնաբուծական, պարենամթերքի տեխնոլոգիաների ոլորտներում։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով) (http://europass.cedefop.europa.eu/…/templates-instructions)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինի դասավանդման կամ վերապատրաստման կոնկրետ ոլորտը, դասավանդման (նվազագույնը՝ 8 ժամի համար) թեմաները,
- շարժունության համաձայնագիրը (https://erasmus.usamvcluj.ro/academic-staff.html, փաստաթղթեր՝ Mobility Agreement for Teaching կամ Mobility Agreement for Training)
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ)։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հունվարի 16-ը։
Համալսարանի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ․https://www.usamvcluj.ro/en/։ Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․Համբարձումյանին ([email protected]):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների եւ ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները եւ, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ եւ հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաեւ այդ ուղղությամբ տվյալ երկրի պահանջներն ու սահմանափակումները։