- Ցանկանու՞մ ես սովորել և զբաղվել դասական կաթնամթերքի և պանիրների արտադրությամբ, ուրեմն այս դասընթացը հենց ՔԵԶ համար է։
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ
Դասընթացի շնորհիվ կսովորես՝
- պատրաստել պանիր, թթվասեր և կաթնաշոռ,
- ընտրել տվյալ արտադրական գործընթացի համար ճիշտ սարքավորում,
- իրականացնել կաթի կեղտամաքրում, սերզատում եւ նորմալացում,
- կատարել ջերմային ռեժիմների ճիշտ ընտրություն,
- պատրաստել եւ մակարդել կաթնային խառնուրդ՝ ըստ մթերքի տեսակի,
- կիրառել պանրի արտադրության համար նախատեսված օժանդակ նյութերը,
- կատարել կաթի զգայորոշում, նմուշառում,
- կատարել հիգիենիկ միջոցառումներ կաթնամթերքի արտադրությունում:
Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել թթու կաթնամթերքի եւ պանրագործության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք, որոնք ունեն արտադրությունում աշխատելու փորձ և ցանկանում են կատարելագործել իրենց գիտելիքներն ու կարողությունները տվյալ բնագավառում, ինչպես նաև նրանք, որոնք այս ոլորտում դեռևս սկսնակ են, սակայն ցանկանում են սեփական արտադրություն հիմնել:
Դասընթացը բաղկացած է ինտերակտիվ դասախոսություններից, որոնք զուգորդվում են գործնական առաջադրանքների իրականացմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «ԲԱԼԱՀՈՎԻՏ» ուսումնափորձնական տնտեսության Կաթնամթերքի վարպետաց դպրոցում, որտեղ ստեղծված են ուսման, աշխատանքի և կեցության լավագույն պայմաններ:
Դասընթացի արժեքը՝ 70000 ՀՀ դրամ։
Տևողությունը՝ 5 օր:
Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:
Դասընթացին դիմելու և լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել
012 54 57 13 կամ 055 52 67 18 հեռախոսահամարով:
Էլհասցե՝ [email protected]