Գործընկերների ցանկն ավելացավ եւս մեկով․ հուշագիր Վիտաուտաս Մագնուս համալսարանի հետ

Այսօր՝ հունիսի 8-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Կաունասի Վիտաուտաս Մագնուս համալսարանի Գյուղատնտեսության ակադեմիայի կանցլեր Աստրիդա Միցեյկիենեն փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որով նախատեսվում է իրականացնել համակողմանի ոսումնահետազոտական համագործակցություն։ Հուշագրի ստորագրմանը ներկա էին գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, դեկաններ, փոխդեկաններ։
Ողջունելով լիտվացի հյուրերին, ռեկտոր Ուռուտյանը հակիրճ ներկայացրեց Ագրարային համալսարանը, միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, երկկողմ համագործակցության հնարավորությունները, մանավանդ՝ հաշվի առնելով երկու համալսարանների կրթական ծրագրերի ու մոտեցումների նմանությունները։
Կանցլեր Միցեյկիենեն իր հերթին ներկայացրեց Վիտաուտաս Մագնուս համալսարանը եւ Գյուղատնտեսական ակադեմիան եւ նշեց, որ հետաքրքրված է եւ հնարավորություններ է տեսնում մասնավորապես կրկնակի դիպլոմ շնորհող կրթական ծրագրի, համատեղ հետազոտությունների, ամառային դպրոցների իրականացման հարցում։
Ռեկտոր Ուռուտյանը եւ կանցլեր Միցեյկիենեն խորհրդանշական նվերներ փոխանակեցին, որից հետո Լիտվացի գործընկերները շրջայց կատարեցին ՀԱԱՀ-ի մի քանի նորարարական լաբորատորիաներ։