Սիրելի՛ երիտասարդներ:
Պատրա՞ստ եք ինֆովերազինման։
2026 թվականի մարտի 5-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ միջազգային աքսելերատոր Plug and Play-ը հրավիրում են ձեզ մասնակցելու «Երիտասարդության ԻնֆոՎերազինում» տեղեկատվական հանդիպմանը։
Սա պարզապես հանդիպում չէ, այլ հնարավորություն՝
- բացահայտելու նախարարության եւ գործընկեր-կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող երիտասարդական ծրագրերը,
- տեղեկանալուտեխնոլոգիական եւ նորարարական ծրագրերում ընդգրկվելու հնարավորություններին,
- ուղիղ կապ հաստատելու պատասխանատուների հետ,
- ստանալու ձեր հարցերի պատասխանները,
- ծանոթանալու հայաստանյան բուհերը ներկայացնող երիտասարդների հետ:
Միացե՛ք, տեղեկացե՛ք ու օգտագործե՛ք այս հնարավորությունը:
Սիրով սպասում ենք ձեզ:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև 2026 թվականի մարտի 3-ը՝ անցնելով հետևյալ հղմամբ:
Վայրը՝ ISTC ինովացիոն կենտրոն
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, VII մասնաշենք, VI հարկ



