Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը փետրվարի 1-ին կազմակերպել էր հերթական այցելությունը մարզային դպրոցներ, այս անգամ՝ Արմավիրի մարզի Ամբերդ եւ Մուսալեռ եւ Արարատի մարզի Արգավանդ գյուղերի հիմնական դպրոցներ։
ՀԱԱՀ պատվիրակության կազմում էին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը եւ Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Ամալյա Գալստյանը: Համալսարանի աշխատակիցները գոհ էին երեխաների հետ հանդիպումից, նրանց հետաքրքրվածությունից ու ակտիվ հարցերից: Երեխաներին մասնավորապես հետաքրքրում էին համալսարանում տեղի ունեցող բարեփոխումները, մասնագիտական կրթական տարբեր ծրագրերը, ուսանողական կյանքը։
Հանդիպումների ավարտին աշակերտները համալասարան այցելելու եւ առկա հնարավորություններին տեղում ծանոթանալու ցանկություն են հայտնել: Ի դեպ, նրանք հարցեր ունեն, որ անպայման կուզենային տալ համալսարանի ղեկավարությանը, այնպես որ մենք սիրով սպասում ենք արմավիրցի եւ արարատցի պատանիների եւ աղջիկների այցելությանը: