Օրերս առաջին անգամ անցկացվեց նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների պարտադիր ատեստավորում չորս ուղղությամբ՝ գյուղատնտեսություն, ոսկերչություն, ՏՏ եւ խոհարարություն: Այս ասպարեզներում ներգրավված 361 դասախոսի համար ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ վերապատրաստման դասընթացներ էին կազմակերպվել: Ատեստավորմանը ներկայացել է 310 հոգի, որոնց 89 տոկոսը հաղթահարել է նվազագույն շեմը:
ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջից ատեստավորմանը մասնակցած մասնագետները հետեւյալ արդյունքներն են ցուցաբերել.
60-69 % արդյունք ունեն Զարուհի Շեկոյանը (Ագրոնոմիա), Լուսինե Եդիգարյանը, Կարինե Մալխասյանը, Աիդա Զարգարյանը (Ագրոտնտեսագիտություն): Այս դասախոսների դրույքաչափը փոփոխվում է առանց հավելավճարի տրամադրման:
70-79 % արդյունք ունեն Գայանե Մարտիրոսյանը (Ագրոնոմիա), Թամարա Ավետյանը (Ագրոտնտեսագիտություն), որոնց փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ 5 տարի ժամկետով կտրվի 30% հավելավճար:
80-89 % արդյունք ունեն Տաթեւիկ Ալոյանը, Արեգնազ Նազարեթյանը Ագրոնոմիա, Հասմիկ Վարդանյանը (Անասնաբուժություն): Նրանց կտրվի 40 % հավելավճար:
90-100% արդյունք ունեն Ջուլիետա Գեւորգյանը (Ագրոտնտեսագիտություն), Մերի Ամիրխանյանը, Ժաննա Ղազարյանը, Հովիկ Գրիգորյանը (Անասնաբուժություն), որոնց հավելավճարը կկազմի 50 տոկոս:
Ինչպես նկատում եք գերազանց արդյունք են ցուցաբերել Մերի Ամիրխանյանը 60 հնարավորից հավաքելով 59 միավոր, Ջուլիետա Գեւորգյանը եւ Ժաննա Ղազարյանը 58, իսկ Հովիկ Գրիգորյանը՝ 57 միավոր:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին: