Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտների առկա ուսուցման համակարգի (միայն Անասնաբուժություն եւ Ճշգրիտ գյուղատնտեսություն) եւ հեռակա ուսուցման համակարգի (բացառությամբ տնտեսագիտական մասնագիտությունների) 14 կրթական ծրագրերի գծով առանց քննության, դիպլոմի գնահատականների հիման վրա 1-ին կուրս ընդունելություն:
Առկա ուսուցման ձեւով վերոնշյալ կրթական ծրագրերով դիմումներն ընդունվում են մինչեւ սույն թվականի օգոստոսի 29-ը ներառյալ, իսկ հեռակա ուսուցման ձեւով՝ մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։
Դիմելու համար հարկավոր է ստորեւ նշված փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ 1-ին մասնաշենքի 220ա սենյակ (հասցե՝ ք․ Երեւան, Տերյան փող 74):
Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներառում է․
1) դիմում` ուղղված ռեկտորին,
2) ավարտական փաստաթուղթը` դիպլոմը եւ դրա ներդիրը (նաեւ պատճենը)
3) չորս լուսանկար (3×4 չափսի).
4) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման
քարտ կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի
Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող
ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական).
5) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (միայն
արական սեռի դիմորդների համար).
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):
Առկա եւ հեռակա ուսուցման ձեւերով ըստ կրթական ծրագրերի ընդունելության տեղերի թվին եւ ուսման վարձերի չափին կարելի է ծանոթանալ այստեղ։
Սիրով՝ ընդունող հանձնաժողով:
Հեռ․095-52-17-53, 012-58-58-28