Աշխարհը եւ մենք․ Կլուժ-Նապոկայի համալսարան՝ հին համագործակցության նոր էջերը

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Էրասմուս + միջազգային համագործակցության շրջանակում, առաջին մասնաշենքի ընթերցասրահում հյուրընկալել էինք Ռումինիայի Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժության համալսարանի տնտեսագիտության դեպարտամենտի ղեկավար՝ դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Արիոնին:

Պրոֆեսորը նախ ներկայացրեց Արեւելյան Եւրոպայի խոշոր համալսարաններից մեկի կառուցվածքն ու իր ղեկավարությամբ գործող ագրոտեխնոլոգիական կլաստերի առաքելությունը, արտասահմանյան հարյուրից ավելի երկրի (այդ թվում Թայվան, Սինգապուր, Կորեա, Չինաստան) հետ համագործակցության ուղղությունները:

Մինչեւ 2050 թվականը ինչպիսին կլինեն Եւրոպայի տնտեսության (հատկապես ագրարային ոլորտի) նկարագիրը, զարգացման միտումներն ու փիլիսոփայությունը, հաշվի առնելով կլիմայական փոփոխությունները, արհեստական բանականության բուռն զարգացումն ու գյուղատնտեսության ասպարեզում դրանց կիրառության հնարավորությունները: Ընդսմին, դիտարկվեցին փոքր ագարակատերերի եւ մեծ ընկերությունների ղեկավարների դիրքորոշումները այս խնդրի նկատմամբ: Հասկանալի է, որ բարձր տեխնոլոգիաների կիրառությունը ավելի ու ավելի է ընդլայնվելու, մնում է, որ փոքր ֆերմերների համար դրանց առավելությունը ակնհայտ, գրավիչ եւ ծախսերը համոզիչ լինի:

Դասախոսությունը մատուցվեց կենդանի-աշխույժ ոճով, ցուցադրական նյութերի ուղեկցությամբ: Ե՜ւ ուսանողները, ե՜ւ աշխատակիցները ստացան իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները:

Ներկաները վերջում նաեւ Կլուժ-Նապոկայի ֆուտբոլային թիմերի (երկուսն են) հաջողությունները քննարկեցին:

Պրոֆեսոր Արիոնը վաղը բանախոսությամբ հանդես կգա ԱՈՒԿ-ում: