Լավ լուր ագրարային գիտությամբ զբաղվողների համար. համաձայն ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 01.02.2022 թվականի N 09Ա հրամանի՝ «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականն ընդգրկվել է Ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման համար ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից 2022 թվականին ընդունելի գիտական հրատարակությունների ցանկում:
Ի դեպ, գիտական պարբերականի 2022 թ. առաջին (մարտ ամսվա) համարի հայերեն եւ ռուսերեն հոդվածների ընդունելությունն ավարտվել է: Նշված լեզուներով հոդվածներն ընդունվում են ս.թ. երրորդ՝ սեպտեմբեր, իսկ անգլերեն հոդվածները՝ երկրորդ` մայիս ամիսների հրատարակությունների համար: