Ավարտվեցին Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի 2019-2020 ուստարվա ավարտական 6-րդ կուրսերի ուսանողների դիպլոմային աշխատանքների (նախագծերի) առցանց պաշտպանությունները: «Գյուղատնտեսական հումքի եւ պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում եւ սերտիֆիկացում» մասնագիտության շրջանավարտ կուրսի աշխատանքների առցանց պաշտպանությունից հետո վերջին ակորդը «հնչեցրին» «Հաշվապահական հաշվառում եւ աուդիտ» մասնագիտության ուսանողները:
Հարկ է նշել, որ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը դրական գնահատեց բոլոր շրջանավարտների աշխատանքները:
ՀԱԱՀ-ի հանրույթը, միանալով Վանաձորի մասնաճյուղի ղեկավարության եւ պրոֆեսորադասախոսական կազմին՝ առողջություն ու հաջողություն է ցանկանում բոլոր շրջանավարտներին եւ մաղթում, որ նրանք գտնեն իրենց տեղը մասնագիտական աշխատաշուկայում՝ նպաստելով մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին: