Սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար:
Դասերի մեկնարկը.
- Բակալավրի առկա կրթական ծրագրով սովորող 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կուրսերի, միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերի (քոլեջ) և առկա մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող ուսանողների համար դասերի մեկնարկը սեպտեմբերի 15-ից է։ Միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող 1-ին կուրսերի ուսանողների համար՝ դասերի մեկնարկը սեպտեմբերի 14-ից:
Մագիստրատուրայի դասերը կազմակերպվելու են երեկոյան ժամերին՝ ժամը 18:30-ից սկսած:
- Ուսանողները և աշխատակիցները պարտավոր են պահպանել հետևյալ հակահամաճարակային կանոնները.
- Համալսարան մուտք գործելիս անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն:
- Համալսարան մուտք գործելիս կկատարվի անհատական ջերմաչափում: Բուհը կունենա ուսանողների և աշխատակիցների ջերմաչափման մատյան, որտեղ կգրանցվեն միայն ռիսկային ջերմաստիճան ունեցող ուսանողների և բոլոր աշխատակիցների տվյալները:
- Դիմակ կրելը պարտադիր է համալսարան մուտք գործելիս և համալսարանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում․ բացառություն են կազմում քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝ պայմանով, որ վերջիններս իրենց հետ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ։
Դասացուցակները և ուսումնական գործընթացին առնչվող տեղեկատվությունը կտեղադրվեն ՀԱԱՀ պաշտոնական կայքում և պաշտոնական ֆեյսբուքյան էջում: